AM
13 August 2009 - 18:23 AMT

ՖԻԴԵ-ի Գրան Պրիի հինգերորդ փուլը հայ գրոսմայստերների համար անհաջող ընթացք է ունեցել

Հայ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը ՖԻԴԵ-ի Գրան Պրիի հինգերորդ փուլում անհաջող են ելույթ ունեցել` սեւերով զիջելով իրենց հակառակորդներ Ռուստամ Կասիմջանովին եւ Բորիս Գելֆանդին համապատասխանաբար: Երկու գրոսմայստերն էլ առաջին պարտությունը գրանցեցին իրենց հաշվին:

Անհաջող պարտիայից հետո Լեւոն Արոնյանը կորցրեց իր առաջատար դիրքը: Սակայն մրցաշարային սանդղակն առաջվա նման գլխավորում են երկու շախմատիստ: Պետեր Լեկոյի հետ միասին, որը ոչ ոքի խաղաց Եվգենի Ալեքսեեւի հետ, առաջատար դիրք գրավեց Վասիլի Իվանչուկը` հաղթելով բուլղարացի Իվան Չեպարինովին: Երկու շախմատիստն էլ հավաքել են 3,5 միավոր:

Հինգերորդ փուլի արդյունքները.

Եվգենի Ալեքսեեւ-Պետեր Լեկո-0,5:0,5
Իվան Չեպարինով-Վասիլի Իվանչուկ-1:0
Գատա Կամսկի-Էռնեստո Ինարկիեւ-1:0
Ուստամ Կասիմջանով-Լեւոն Արոնյան-1:0
Բորիս Գելֆանդ-Վլադիմիր Հակոբյան-1:0
Պավել Էլյանով-Դմիտրի Յակովենկո- 0,5:0,5
Սերգեյ Կարյակին-Էտյեն Բակրո-1:0

Մրցաշարային դրությունը հինգ փուլից հետո. Լեկո, Իվանչուկ-3,5; Արոնյան, Կասիմջանով, Գելֆանդ-3; Չեպարինով, Էլյանով, Կարյակին, Յակովենկո-2,5; Հակոբյան, Բակրո, Ալեքսեեւ, Կամսկի-2; Ինարկիեւ-1: