AM
14 August 2009 - 17:49 AMT

Տիգրան Գարամյանը հաջողությամբ հանդես է գալիս Ալոիզ Նագլերի անվան շախմատային առաջնությանը Ցյուրիխում

Ֆրանսիան ներկայացնող հայ գրոսմայստեր Տիգրան Գարամյանը (2615) Ցյուրիխի շախմատային կազմակերպության 200-ամյակին նվիրված Ալոիզ Նագլերի անվան միջազգային շախմատային առաջնությանը 7 հնարավոր միավորներից հավաքել է 5,5 եւ առաջատարից` իսրայելցի Բորիս Ավրուխից, հետ է մնում կես միավորով:

Առաջնությունը մասնակիցների բավական ուժեղ կազմ է հավաքել, որոնց թվում են` գրոսմայստերներ Ալեքսանդր Մորոզեւիչը, Ալեքսանդր Դրեեւը (Ռուսաստան), Էմիլ Սուտովսկին (Իսրայել) եւ ուրիշներ:

Առաջնությունն անցնում է շվեյցարական համակարգով` 9 փուլով: Մասնակիցների ընդհանուր թիվը 272 է:

8-րդ փուլում Գարամյանն իր ուժերը կչափի Ալեքսանդր Մորոզեւիչի հետ: