Հայաստանի առաջնության 18-րդ փուլը փոքր-ինչ անսովոր ստացվեց հայկական ֆուտբոլի համար: Անակնկալ դարձավ առաջնության թույլ օղակ «Արարատ» ՖԱ եւ գործող չեմպիոն ու ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար «Փյունիկի» հանդիպումը, որում արարատցիները անսպասելիորեն հաղթանակ տարան 1:0 հաշվով: 75-րդ րոպեին միակ գնդակի հեղինակ դարձավ ռմբարկու Գեւորգ Նռանյանը:
«Արարատի» համար դա այս սեզոնի առաջին հաղթանակն է: Մինչ այդ հանդիպումը երկրի փոխչեմպիոնի հաշվում կար երեք ոչ ոքի, որոնցից մեկն արձանագրվել էր նույն «Փյունիկի» հետ հանդիպման արդյունքում եւ 14 պարտություն:
Փուլի մեկ այլ հանդիպմանը «Բանանցն» իր դաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց Աշտարակի «Միկային»: Չնայած, որ հանդիպման ժամանակ հաշիվը իվուարցի ռմբարկու Բոտի Դեմելի ջանքերով բացեցին հյուրերը, Արմեն Գյուլբուդաղյանցի սաներին հաջողվեց խաղն ավարտել իրենց հաղթանակով. սկզբում 39-րդ րոպեին հաշիվը հավասրեցրեց Նորայր Գյոզալյանը, իսկ 50-րդ րոպեին հաղթանակող գոլի հեղինակ դարձավ «Բանանցի» կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը:
Մյուս երկու հանդիպումներում «Ուլիսը» սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ Գյումրու «Շիրակի» հանդեպ, իսկ Կապանի «Գանձասարը» նույն հաշվով հաղթանակ տարավ «Կիլիկիայի» հանդեպ:
Մրցաշարային սանդղակը շարունակում են գլխավորել «Փյունիկն» ու «Միկան», որոնք հավաքել են 38-ական միավոր: Սակայն «Փյունիկը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել:
Մրցաշարային դրությունը 18 փուլերից հետո`
1.Փյունիկ – 38
2.Միկա – 38
3.Ուլիս – 36
4.Բանանց – 31
5.Գանձասար – 26
6.Շիրակ – 15
7.Կիլիկիա – 11
8.Արարատ – 6