AM
18 August 2009 - 14:34 AMT

Լեւոն Արոնյանը Գրան-պրի 9-րդ փուլում ոչ ոքի է ավարտել պարտիան Էտյեն Բակրոյի հետ

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Գրան-պրի 9-րդ փուլում կրկին ոչ ոքի է ավարտել պարտիան, այդ անգամ ֆրանսիացի շախմատիստ Էտյեն Բակրոյի հետ: Ոչ ոքի է ավարտվել նաեւ Կամսկի-Լեկո հանդիպումը, ինչը հունգարացի գրոսմայստերին թույլ տվեց հավաքած 6 միավորներով պահպանել 1 միավորի առավելությունը Արոնյանի հանդեպ:

Էտյեն Բակրոն եւ Գատա Կամսկին 9 փուլերում հավաքել են համապատասխանաբար 4,5 եւ 3,5 միավոր:

9-րդ փուլի մնացած պարտիաները շարունակվում են: