Հայաստանի Ջերմուկ քաղաքում ընթացող Գրան-պրի ՖԻԴԵ 9-րդ փուլի արդյունքում եռիշխանություն է հաստատվել: Առաջնության առաջատարներ Վասիլի Իվանչուկին եւ Պետեր Լեկոյին միացել է Ռուստամ Կասիմժանովը` միակ մասնակիցը, որին հաջողվեց 9-րդ փուլում հաղթանակով ավարտել պարտիան: Նրա մրցակից բուլղարացի Իվան Չեպարինովը հանձնվեց պարտիայի 42-րդ քայլում:
Հայ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը մնացած բոլոր մասնակիցների հետ մեկտեղ ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները Բակրոյի եւ Յակովենկոյի հետ համապատասխանաբար: 9-րդ փուլից հետո Արոնյանը 5 միավորով շարունակում է Կարյակինի, Էլյանովի եւ Ալեքսեեւի հետ կիսել 4-7 տեղերը: Հակոբյանի մրցաշարային դրությունը նույնպես չի փոխվել. նա Չեպարինովի եւ Կասմկու հետ նախկինի պես կիսում է 11-13-րդ տեղերը:
Օգոստոսի 19-ին Գրան-պրի ՖԻԴԵ 5-րդ շրջանի մասնակիցների համար հանգստյան օր է: Իսկ օգոստոսի 20-ին` 10-րդ փուլում Արոնյանը սեւերով իր ուժերը կփորձի Վլադիմիր Հակոբյանի հետ:
9-րդ փուլի արդյունքները`
Կամսկի (ԱՄՆ) – Լեկո (Հունգարիա) – 0,5:0,5
Կասիմժանով (Ուղբեկստան) – Չեպարինով (Բուլղարիա) – 1:0
Գելֆանդ (Իսրայել) – Ալեքսեեւ (Ռուսաստան) – 0,5:0,5
Էլյանով (Ուկրաինա) – Իվանչուկ (Ուկրաինա) – 0,5:0,5
Կարյակին (Ուկրաինա) – Ինարկիեւ (Ռուսաստան) – 0,5:0,5
Բակրո (Ֆրանսիա) – Արոնյան (Հայաստամ) – 0,5:0,5
Յակովենկո (Ռուսաստան) – Հակոբյան (Հայաստան) – 0,5:0,5
Մրցաշարային դրությունը 9 փուլերից հետո` Իվանչուկ, Լեկո, Կասիմժանով` 6 միավոր; Արոնյան, Կարյակին, Էլյանով, Ալեքսեեւ` 5; Գելֆանդ, Բակրո` 4,5; Յակովենկո` 4; Հակոբյան, Չեպարինով, Կամսկի` 3,5; Ինարկիեւ` 2: