AM
22 April 2002 - 19:22 AMT

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՊՈԼՍԻ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆՆ ԻՐ ԱՐԽԻՎՆԵՐԸ ԿԲԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՄԲ

Հայ առաքելական եկեղեցու Պոլսի պատրիարք Մեսրոպ Մուտաֆյանը հայտնել է հետազոտողների համար պատրիարքարանի արխիվների բացման պատրաստակամության մասին: Հիշեցնենք, որ «հայկական հարցը» հետազոտող պատմաբանների համար երկրի բոլոր արխիվների բացման վերաբերյալ որոշումն ընդունվել էր մինչ այդ ստեղծված հատուկ պետական կառույցի նիստում, որն իրեն կոչում է «Ցեղասպանությունում անհիմն մեղադրանքների դեմ պայքարող խորհուրդ»: Խորհրդի անդամները, հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային արշավի դեմ ուղղված,
միջոցներ են ծրագրել:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: