AM
22 April 2002 - 19:04 AMT

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՈՒՕԹԵՐԹԱՈՒՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿՆՇՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՕՐԸ

Այս տարի 6-րդ անգամ ամերիկյան Ուօթերթաուն քաղաքի փողոցներում կփակցվեն հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պլակատներ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Արմենիան միրրոր սպեքթեյթր» թերթը, յուրաքանչյուր պլակատ իրենից ներկայացնում է ամերիկյան դրոշը, որի վրա խոշոր տառերով գրված է. «Ճանաչեք 87 տարի անց, որ 1915 թվականի ապրիլի 24-ին իրականացվել է հայերի ցեղասպանություն»: Թերթը նշեում է նաեւ, որ վերջերս Գլենդելում ընդունվել է որոշում, որի համաձայն հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրը պետական դրոշները պետք է խոնարհվեն: Գլենդելի քաղաքային վարչակազմը որոշում է ընդունել մեկ շաբաթվա ընթացքում հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ անցկացնել եւ այդ նպատակների համար հատկացրել է ավելի քան հարյուր հազար դոլար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: