AM
20 August 2009 - 13:45 AMT

ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթում «Էրեբունին» տարավ իր առաջին հաղթանակը

Օգոստոսի 19-ին մեկնարկեցին ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2009/10 թթ. մրցաշրջանում Հայաստանի չեմպիոն «Էրեբունին» առաջին խաղում ուժերը չափեց ավստրիական «Օլլ Սթարզ» թիմի հետ եւ հաղթանակ տարավ 3:2 հաշվով:

Հանդիպման 19-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Արմեն Գյուլամբարյանը: 29-րդ րոպեին «Օլլ Սթարզը» կարողացավ վերականգնել հաշիվը: Աչքի ընկավ Վլադո Ռիստիչը: 34-րդ րոպեին Հովհաննես Փլավչյանի սաներն առաջ ընկան, այս անգամ կրկին գոլի հեղինակ դարձավ Արմեն Գյուլամբարյանը:

19 վայրկյան անց ավստրիական թիմը երկրորդ անգամ հավասարեցրեց հաշիվը, եւ թվում էր` հանդիպումը խաղաղ ավարտ կունենա, մինչդեռ 39-րդ րոպեին Արմեն Տոնելյանն իր թիմին պարգեւեց հաղթական գոլը:

F խմբի մյուս մրցավեճում Թել-Ավիվի «ԱՍԱ»-ն 5:2 հաշվով առավելության հասավ իսլանդական «Հվոտի» նկատմամբ:

Երկրորդ խաղում, որը կկայանա օգոստոսի 20-ին, «Էրեբունին» կհանդիպի Իսրայելի «ԱՍԱ» թիմի հետ: Հաղթանակի դեպքում հայկական ակումբը գրեթե կապահովի իր մուտքը հիմնական ռաունդ: