AM
20 August 2009 - 16:24 AMT

Լեւոն Արոնյանը Գրան-պրի ՖԻԴԵ-ում երեք անհաջող փուլերից հետո կրկին հաղթանակ է տանում

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Ջերմուկում ընթացող Գրան-պրի ՖԻԴԵ 5-րդ շրջանի 10 փուլում կրկին հաղթանակեց: Այս անգամ Արոնյանը սպիտակներով առավելության հասավ Դմիտրի Յակովենկոյի նկատմամբ: Ռուսը հանձնվեց պարտիայի 51-րդ քայլում: Նշենք, որ վերջին երեք փուլերում հայ գրոսմասյտերը երկու անգամ ոչ ոքի էր ավարտել պարտիան եւ մեկ անգամ պարտվել:

Ներկա պահին 10 փուլի բոլոր ավարտված պարտիաները արդյունավետ ելք ունեցան: Այդպես, Ինարկիեւը, Ալեքսեեւը սպիտակներով, իսկ Գելֆանդը սեւերով հաղթանակ տարան Բակրոյի, Էլյանովի եւ Չեպարինովի նկատմամբ համապատասխանաբար:

Լեկո-Հակոբյան, Իվանչուկ-Կարյակին եւ Կամսկի-Կասիմջանով պարտիաները ներկա պահին շարունակվում են:

10-րդ փուլից հետո Արոնյանն ու Ալեքսեեւն ակտիվում 6-ական միավոր ունեն եւ հավասարվել են առաջնության առաջատարներ Լեկոյին, Կասիմջանովին եւ Իվանչուկին: