AM
21 August 2009 - 12:50 AMT

Հայ բռնցքամարտիկը դուրս է եկել Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ

Եվրոպական հրապարակում մնացած միակ հայ բռնցքամարտիկ Կարեն Այվազյանը լեհական Շչեցին քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում 7:0 ջախջախիչ հաշվով հաղթանակ է տարել Բուլղարիայի ներկայացուցիչ Ստեպան Իվանովի նկատմամբ եւ նվաճել եզրափակչի ուղեգիր, որտեղ ուժերը կչափի ռուս Գրիգորի Նիկոլայչուկի հետ: Վերջինս կիսաեզրափակչում 7:5 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի ներկայացուցիչ Էլհուր Զեյնալովի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ութ ներկայացուցիչներից յոթն արդեն դուրս են մնացել առաջնությունից, որոնցից չորսը առաջնությունից դուրս եկան քառորդ եզրափակչում:

Հայկական հավաքականից միայն Կարեն Այվազյանին (51 կգ ք/կ) հաջողվեց հասնել եզրափակիչ: Այդ ճանապրհին Այվազյանը հերթով պարտության մատնեց Իտալիայի, Մոլդվաիայի եւ Բուլղարիայի ներկայացուցիչներին: Նշանակալի է, որ հայ բռնցքամարտիկը բոլոր երեք մենամարտերում ընդամենը 1 միավոր է կորցրել (իտալացու հետ մարտնչելիս)` հավաքելով 16: