Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ Մանուկյանը հեռագիր է հղել Իսրայելի վարչապետ Արիել Շարոնին` կոչ անելով դադարեցնել Բեթղեհեմում Սուրբ Ծնունդի տաճարի կողքին գտնվող հայկական վանքի պաշարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, ուղերձում նշվում է, որ հայկական վանքը ունի իր առանձին սեփական ելքերն եւ դարպասները: Այնտեղ գտնվում են եկեղեցում բնակվող 8 վանականներ: Հայկական վանքը, ասվում է ուղերձում, ստացել է լուրջ վնասվածքներ, վիրավորվել է անմեղ երիտասարդ սպասավոր Արմեն Սինանյանը: Արքեպիսկոպոսը անհանգստություն հայտնեց, որ էսկալացիայի շարունակման դեպքում տարածաշրջանում սպասվում է իսկական ողբերգություն: «Մենք դիմում ենք Ձեզ այս խնդիրը լուծելու կոչով»,- ասվում է հայոց պատրիարքի ուղերձում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: