Հայ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը Գրան-պրի ՖԻԴԵ 11-րդ փուլում կիսեցին միավորները: Գրոսմայստերները ոչ ոքի ավարտեցին պարտիան 40-րդ քայլում: Նույնպիսի ավարտ ունեցան նաեւ առաջնության առաջատարներ Լեկոյի, Կասիմջանովի եւ Իվանչուկի պարտիաները:
11-րդ փուլում հաղթանակ տարան ռուս Էռնեստո Ինարկիեւը եւ ուկրաինացի Պավել Էլյանովը Դմիտրի Յակովենկոյի եւ Իվան Չեպարինովի նկատմամբ համապատասխանաբար:
11-րդ փուլից հետո Լեւոն Արոնյանն ու Եվգենի Ալեքսեեւը ակտիվում 6,5-ական միավոր ունեն եւ նախկինի պես առաջատարներից կես միավորով են հետ մնում:
Օգոստոսի 22-ին Լեւոն Արոնյանը սեւերով ուժերը կչափի հունգարացի առաջատար Պետեր Լեկոյի հետ: Իսկ Հակոբյանը դարձյալ սեւերով կխաղա Էռնեստո Ինարկիեւի հետ:
11-րդ փուլի արդյունքները`
Կասիմջանով (Ուբզեկստան) – Լեկո (Հունգարիա) – 0,5:0,5
Գելֆանդ (Իսրայել) – Կամսկի (ԱՄՆ) – 0,5:0,5
Էլյանով (Ուկրաինա) – Չեպարինով (Բուլղարիա) – 1:0
Կարյակին (Ուկրաինա) – Ալեքսեեւ (Ռուսաստան) – 0,5:0,5
Բակրո (Ֆրանսիա) – Իվանչուկ (Ուկրաինա) – 0,5:0,5
Յակովենկո (Ռուսաստան) – Ինարկիեւ (Ռուսաստան) – 0:1
Հակոբյան (Հայաստան) – Արոնյան (Հայաստան) – 0,5:0,5
Մրցաշարային դրությունը 11 փուլերից հետո` Իվանչուկ, Լեկո, Կասիմջանով` 7; Արոնյան, Ալեքսեեւ` 6,5; Կարյակին, Գելֆանդ, Էլյանով` 6; Բակրո` 5; Հակոբյան, Կամսկի` 4,5; Ինարկիեւ, Յակովենկո` 4, Չեպարինով` 3 միավոր: