Ավարտվել է Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ փուլը, որում Հայաստանի գործող չեմպիոն Փյունիկը արտագնա խաղում հաղթանակ է տարել Կապանի «Գանձասարի» հանդեպ` 0:2 հաշվով: Հաղթանակից հետո Հայաստանի չեմպիոնը հավաքել է 44 միավոր եւ 7 միավորով պահպանել է հեռավորությունն իրեն հետապնդող «Միկայից»:
«Միկան», իր հերթին, նույնպես հաջող հանդիպում է անցկացրել` նույն հաշվով սեփական հարկի տակ հաղթելով «Ուլիսին»:
Մնացած երկու հանդիպումները խաղաղ ելք են ունեցել. «Արարատն» արտագնա հանդիպման ժամանակ չորրորդ ոչ ոքին է խաղացել առաջնությունում, այս անգամ «Բանանցի» հետ, իսկ «Շիրակն» ու «Կիլիկիան» մեկական գոլ են փոխանակել:
19-րդ փուլի արդյունքները.
«Շիրակ»- «Կիլիկիա»- 1:1
Գոլեր. Կարեն Խաչատրյան-49 (Շիրակ); Հայկ Մկրտչյան-85 (Կիլիկիա)
«Միկա»- «Ուլիս»- 2:0
Գոլեր. Բոտի Դեմել-45, Էդնեյ-71
«Գանձասար»- «Փյունիկ»-0:2
Գոլեր. Ալբերտ Թադեւոսյան-64, Ալբերտ Հովակիմյան-90
«Բանանց»- «Արարտ» – 0:0
Մրցաշարային դրությունը 19 փուլից հետո.
1. Փյունիկ – 44
2. Միկա – 41
3. Ուլիս – 36
4. Բանանց – 32
5. Գանձասար – 26
6. Շիրակ – 16
7. Կիլիկիա – 12
8. Արարատ – 7: