Կանադական դեսպանատան կեղմից «Սակուրա» բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրվել է դրամաշնորհ 10000 կանադական դոլլարի չափով (62800 ԱՄՆ դոլլար)` սոցիալապես անապահով ընտանիքների հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժումը կազմակերպելու նպատակով սարքավորումներ գնելու համար:
«Սակուրա» կազմակերպության հիմնական նպատակներից է օգնել անկարող երեխաներին նրանց բժշկական եւ սոցիալ-հոգեբանական պրոբլեմների լուծման առումով: Ծրագրի շնորհիվ շուրջ 300 անկարող երեխա «Օրթեզ» օրթեզավորման եւ պրոթեզավորման կենտրոնում կստանանանհրաժեշտ վերականգնողական բուժում, կսովորեն հարմարվել եւ ճիշտ կրել օրթեզը: Սա հնարավորություն կտա այս անձանց միեւնույն տեղում ստանալ թե օրթեզավորումը եւ թե վերականգնողական բուժումը:
Ծրագիրը կիրականացվի «Օրթեզ» օրթեզավորման եւ պրոթեզավորման կենտրոնում, Երեւան,Աբովյան 60 հասցեով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: