AM
19 April 2002 - 18:26 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՄԻ ՀԱՅԻ ՊԱՏԿԱՆՈՂ ԽԱՆՈՒԹԸ ԹԱԼԱՆԱԾ ՍՔԻՆՀԵԴՆԵՐԻ

Երեկ Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է երկու սքինհեդների, որոնք մասնակցել են մի հայի պատկանող խանութի վրա կատարած ավազակային հարձակմանը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, ապրիլի 12-ին անհայտների մի խումբ ներխուժել է Գվարդեյսկայա փողոցում գտնվող մթերային խանութ, որի տնօրենը Հայաստանից է: Սպառնալով ատրճանակով եւ կարճափող որսորդական հրացանով` նրանք մեծ գումար են տարել եւ հեռացել են: Այժմ գողացվածի մի մասը առգրավված է, իսկ հանցագործության մյուս մասնակիցները գտնվում են հետախուզման մեջ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: