AM
19 April 2002 - 18:21 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՐՄԵՆԱԼ» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԵՎՐՈՊԱ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը միջնորդում է Եվրամիության առջեւ` մաքսային արտոնությունները, «Արմենալ» հայկական ընկերության արտադրած, փայլաթիթեղի վրա տարածելու համար: «Արմինֆո» գործակալության տվյալներով, ԵՄ ներկայացուցիչները պատրաստ են քննարկել «Արմենալ» փայլաթիիթեղ արտադրող գործարանին, Եվրոպա արտադրանք ներկրելիս GSP համակարգով նախատեսված, արտոնություններ տրմադրելու հնարավորությունը: Ինչպես հայտնի է, այժմ «Արմենալ»-ը մեծ դժվարությունների առջեւ է կանգնում` Արեւմուտք փայլաթիթեղ արտահանելիս: Եվրոպացի գործընկերները խոստացել են աջակցել այդ հիմնախնդրի լուծմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: