Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականցվող շրջափակումը հանգեցնում է նրան, որ Հայաստանը անհրապույր է դառնում օտարերկրյա ներդնողների համար: Այդպիսի եզրակացության են եկել բրիտանական «Էկոնոմիստ» ամսագրի փորձագետները: Անցկացված ուսումնասիրությունը թույլ է տալիս նրանց հավաստիացնել, որ շրջափակումը իրոք լրջորեն դժվարեցնում է հայկական արդյունաբերական արտադրնաքի արտահանումը: «Էկոնոմիստի» վերլուծաբանների համոզմամբ անդամակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը թույլ կտա Հայաստանին ակնկալել Արեւմուտքի աջակցությունը շրջափակման հիմնախնդրի լուծման հարցում: Փորձագետները գտնում են, որ Հայաստանի ԱՀԿ-ում ընդգրկվելուց հետո Թուրքիան ստիպված կլինի բացել իր սահմանները Հայաստանի հետ: Նրանց կարծիքով, շրջափակումը կվերացվի արդեն այս տարի:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: