Գիտնականներ Կլեր Մուրադյանը եւ Վահե Փաշյանը հայտնաբերել են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը վերաբերող նոր փաստաթղթեր: Ինչպես հաղորդում է Հայկական ազգային ինստիտուտը, փաստաթղթերը հայտնաբերվել են ֆրանսիական արխիվներում կատարած ուսումնասիրությունների արդյունքում: Դրանք լույս են սփռում 1895-96 թվականների հայկական ջարդերի, 1909 թվականին Կիլիկիայում հայերի ջարդի եւ 1915-20 թվականների Հայոց ցեղասպանության հանգամանքների վրա:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: