AM
18 April 2002 - 19:17 AMT

ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ՊՂԾՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ՉՈՐՍ ԴԵՌԱՀԱՍՆԵՐ

Կրասնոդարում քաղաքային գերեզմանատանը հայկական գերեզմանները պղծելու կասկածանքով ձերբակալվել են չորս երիտասրդներ: Այդ փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 244 հոդվածով(գերեզմանների եւ զանգվածային դամբարանների պղծում): ՐԻԱ «Նովոստի» գործակալության տվյալներով, ձերբակալվածները` 14-20 տարեկան տեղի բնակիչներ են: Այժմ նրանք ցուցմունքներ են տալիս: Օպերատիվ տվյալների համաձայն, երիտասրդները ոչ մի կապ չունեն սքինհեդների ազգայնական շարժման հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: