AM
1 September 2009 - 12:54 AMT

Վարդան Մինասյանը հրապարակեց ԱԱ-2010-ի նախընտրական փուլին մասնակցող Հայաստանի ազգային հավաքականի կազմը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակեց այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն սեպտեմբերի 5-ին եւ 9-ին կայանալիք 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Բոսնիայի եւ Հերցեգովինայի եւ Բելգիայի հավաքականների հետ հանդիպումներին:

Հայաստանի ազգային ընտրանին սեպտեմբերի 1-ից 8-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Երեւանում: Թիմը կհանգրվանի «Ռեջինե» հյուրանոցում, իսկ մարզումները կացնակցնի «Փյունիկ» մարզադաշտում:

Հայաստան – Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Երեւանի ժամանակով 20:00-ին: Այս խաղը կսպասարկի Հոլանդիայի մրցավարական բրիգադը` Էրիկ Բրամհարի գլխավորությամբ:
Իսկ Հայաստան – Բելգիա հավաքականների խաղը կկայանա սեպտեմբերի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում Երեւանի ժամանակով 21:00-ին: Այս մրցավեճը կսպասարկի Մակեդոնիայի մրցավարական բրիգադը` Ալեքսանդար Ստավրեւի գլխավորությամբ:

Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը`

Դարպասապահներ`

Գեւորգ Կասպարով («Ուլիս»)
Ստեփան Ղազարյան («Բանանց»)
Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»)

Պաշտպաններ`

Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Հրայր Մկոյան («Ուլիս»)
Վահագն Մինասյան («Փյունիկ»)
Ալեքսանդր Թադեւոսյան («Միկա»)
Էդուարդ Կակոսյան («Բանանց»)
Աղվան Մկրտչյան («Միկա»)

Կիսապաշտպաններ`

Արարատ Առաքելյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)
Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)
Դավիթ Գրիգորյան («Ուլիս»)
Կարեն Ալեքսանյան («Ուլիս»)
Արտավազդ Քարամյան («Տիմիշոառա», Ռումինիա)
Արտակ Գրիգորյան («Արարատ»)

Հարձակվողներ`

Հենրիխ Մխիթարյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)
Եղիա Յավրույան («Մաքքաբի» Թել-Ավիվ, Իսրայել)
Հովհաննես Գոհարյան (ԲԱՏԵ, Բելառուս)
Արման Քարամյան («Տիմիշոառա», Ռումինիա)