AM
2 September 2009 - 11:51 AMT

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 125-րդն է

2009 թվականի սեպտեմբերի 2-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը, որում Հայաստանի ազգային ընտրանին նախորդ ամսվա համեմատ նահանջել է 2 տեղով եւ զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 125-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում փոփոխություն չկա: Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը, որին հաջորդում է Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանին, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Հոլանդիան:

1-ին տաս թիմերի եւ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակից-թիմերի դասակարգային դրությունը`

1. Բրազիլիա – 1604 (միավոր)
2. Իսպանիա – 1588
3. Հոլանդիա – 1376
4. Գերմանիա- 1186
4. Իտալիա – 1186
6. Ռուսաստան – 1129
7. Անգլիա – 1127
8. Արգենտինա – 1113
9. Խորվաթիա – 1101
10. Ֆրանսիա – 1040

27. Թուրքիա – 826
28. Ուկրաինա – 829
46. Բոսնիա եւ Հերցեգովինա – 682
58. Լատվիա – 555
62. Լիտվա – 531
68. Բելգիա – 479
77. Բելառուս – 420
85. Ուզբեկստան – 398
88. Մոլդովա – 390
112. Վրաստան – 296
114. Էստոնիա – 287
125. ՀԱՅԱՍՏԱՆ – 231
136. Ղազախստան – 181
139. Ադրբեջան – 173
143. Ղրզզստան – 161
147. Թուրքմենստան – 146
172. Տաջիկստան – 65

ՖԻՖԱ-ի դասակարգման հաջորդ աղյուսակը կհրապարակվի 2009թ. հոկտեմբերի 7-ին: