Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Նիմբոյի աշխարհի թիմային առաջնությունում (Չինաստան) այսօր անցկացրել է իր առաջին հանդիպումը Հնկաստանի ընտրանու հետ: Մրցապայքարն ավարտվել է ոչ ոքի հաշվով: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը խաղալով սեւերով` զիջել են Հարիկե Դրոնավալիին եւ Էշա Կարավադեին համապատասխանաբար: Պարտությունից խուսափելուց օգնեցին Լիլիթ Մկրտչյանն ու Նելլի Աղինյանը, ովքեր կրկին սեւերով առավելության հասան Թանեյ Սադդչեւի եւ Մարի Էն Գոմեսի նկատմամբ:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի մրցակիցներ են հանդիսանում ԱՄՆ, ԼԵհաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Վիետնամը, Վրաստանը, Ուկրաինան եւ Չինաստանը (երկու հավաքական):
Առաջնությունը հաղթանակով են սկսել Վրաստանի, Լեհաստանի եւ Չինաստանի առաջին հավաքականները` առավելության հասնելով համապատասխանաբար Վիետնամի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի երկրորդ հավաքականների նկատմամբ:
Թիմային մրցաշարի երկրուրդ փուլում հայ շախմատիստները կրկին սեւերով կփորձեն իրենց ուժերը ԱՄՆ-ի հավաքականի հետ:
Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Արսեն Եղիազարյանի ղեկավարությամբ ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը:
Մրցաշարային աղյուսակն առաջին փուլից հետո ունի հետեւյալ տեսքը`
Չինաստան – 1 – 3 միավոր
Լեհաստան – 2,5
Վրաստան – 2,5
Ուկրաինա – 2
Հնդկաստան – 2
Հայաստան – 2
Ռուսաստան – 2
Վիետնամ – 1,5
ԱՄՆ – 1,5
Չինաստան – 1