AM
18 April 2002 - 18:54 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՐՋՈՐԵՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ

Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները Հայաստանի ղեկավարության լուրջ անհանսգտության պատճառ են դարձել: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր այս մասին հայտարարել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Մենք ողջունում ենք Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումը, որը միանշանակ դատապարտել է Կրասնոդարում տեղի ունեցած վերջին զարգացումները»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը:Նրա խոսքերով, ներկայումս Հայաստանը եւ Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով ակտիվ երկխոսություն են վարում այդ խնդրի վերաբերյալ: Չորեքշաբթի հայտնի էր դարձել Կրասնոդարում հայկական գերազմանների պղծման մասին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: