AM
3 September 2009 - 13:15 AMT

Հայաստանի բռնցքամարտի հավաքականն առաջին կորուստն է կրել Միլանում ընթացող աշխարհի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականն այսօր առաջին կորուստն է կրել Միլանում ընթացող աշխարհի առաջնությանը: 69 կգ քաշային կարգում հանդես եկող Սամվել Մաթեւոսյանը չհաղթահարեց առաջին շրջանի արգելքը` 4:10 հաշվով պարտություն կրելով ալբանացի բռնցքամարտիկ Ջետմիր Կուչիից:

Ի տարբերություն Մաթեւոսյանի, Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ Հրաչիկ Ջավախյանը 11:1 հաշվով առավելության է հասել բուլղարացի Սիմեոն Բունարժիժի նկատմամբ:

Ներկա պահին 9 հայ բռնցքամարտիկներից հինգն անցել են 1/16 եզրափակիչ:

այսօր ռինգում Հայաստանից ելույթ կունենան Ցոլակ Անանիկյանը` 91 կգ ք/կ (2008թ. Եվրոպայի առաջնությանը արծաթե մեդալակիր) եւ Ազատ Հովհաննիսյանը (57 կգ): Անանիկյանի մրցակիցը կլինի սլովակ Սանդրո Դիրնֆելդը, իսկ Հովհաննիսյանն ուժերը կչափի Վենեսուելայի ներկայացուցիչ Հեկտոր Մանսանյայի հետ: