Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւն ուսումնամարզական հավաքի է հրավիրել եւս երեք ֆուտբոլիստների, ովքեր կնախապատաստվեն սեպտեմբերի 4-ին կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առանության ընտրական փուլի Հայաստան – Շվեյցարիա հանդիպմանը:
Հայաստանի երիտասարդականին են միացել «Բանանցի» պաշտպաններ Գրիշա Խաչատրյանն ու Հովհաննես Համբարձումյանը եւ «Ուլիսի» կիսապաշտպան Նարեկ Դավթյանը:
Վնասվածքի պատճառով Հայաստան – Շվեյցարիա հանդիպմանը չի կարողանա մասնակցել «Բանանցի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
Հայաստան – Շվեյցարիա երիտասարդական հավաքականների խաղը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին Երեւանի «Միկա» մարզադաշտում եւ կսկսվի երեւանյան ժամանակով ժամը 17:00-ին: