AM
3 September 2009 - 17:02 AMT

Բուքմեյքերները չեն հավատում 2010 թ. Աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի հաղթանակին

«bwin» միջազգային բուքմեյքերական գրասենյակը 2010թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացվելիք խաղերի վերաբերյալ սահմանել է գործակիցները Հայաստանի հավաքականի ընդդեմ Բոսնիայի եւ Բելգիայի հավաքականների համար:

Միջազգային գրասենյակի մասնագետները Հայաստանի հաղթանակը Բոսնիայի հետ խաղում գնահատել են 6,50, իսկ Բոսնիայի հաղթանակը 1,45: Ոչ ոքի արդյունքը նույնպես գնահատվում է ոչ փոքր գործակիցով` 3,90:

Գրեթե նույնանման գործակիցներ են սահմանված Հայաստան – Բելգիա խաղի համար, որտեղ Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատվում է 5,85, ոչ ոքի արդյունքը` 3,75, իսկ հյուրերի հաղթանակը` 1,50:

Հայաստան – Բոսնիա խաղը կկայանա սեպտեմբերի 5-ին, իսկ Բելգիայի ընտրանու հետ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին: Երկու հանդիպումներն էլ տեղի կունենան Երեւանում` Հանրապետական ստադիոնում: