AM
16 April 2002 - 18:14 AMT

ԴԱՏԱՐԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԻ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՅ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ԲԱՔՈՒ ԺԱՄԱՆՄԱՆ ԴԵՄ ՑՈՒՅՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԻՆ

Այս օրերին Բաքվում տեղի ունեցող բնապահպանների միջազգային համաժողովին հայ գիտնականների մասնակցության դեմ բողոքի ցույցի կազմակերպիչ Ակիֆ Նաղին երեկ բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք: Դատարանը նրան նախազգուշացում է հայտարարել չթույլատրված պիկետ կազմակերպելու համար եւ ազատել նրան դատարանի դահլիճից: Հիշեցնենք, որ «Ղարաբաղի ազատագրման կազմակերպություն» կոչվող ադրբեջանական արմատական խմբավորման առաջնորդ Ակիֆ Նաղին, պիկետի մյուս մասնակիցների հետ մեկտեղ, ձերբակալված էր ոստիկանների կողմից «Հայաթ Ռեջենսի» հյուրանոցի առջեւ, որտեղ անց էր կացվում համաժողովը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: