Թեթեւագույն քաշային կարգում WBA եւ WIBF վարկածներով պրոֆեսիոնալ կանանց շրջանում աշխարհի կրկնակի չեմպիոն Սյուզաննա Քենտիկյանի մարզիչ Մագոմեդ Շաբուրովը հայտարարել է, որ իր սանը շատ ջանադրաբար է պատրաստվում Յուլիա Սախինի դեմ առաջիկա մենամարտին, սակայն այնուամենայնիվ նրա համար հեշտ չի լինելու:
«Նա շատ ջանադրաբար է մարզվում, իսկ նրա վերջին մենամարտերը ցույց են տվել, որ առաջընթացն ակնհայտ է: Սյուզիի համար հեշտ չի լինի առաջիկա մենամարտում, քանի որ այժմ նրա համար շատ ավելի բարդ է դարձել պահպանել նվաճած տիտղոսները, քան կրկին նվաճել դրանք: Մենք վախենում ենք, որ կարող ենք մնալ առանց մրցակիցների եւ Սախինն էլ նույն զգացողությունը կունենա: Սյուզին ցանկանում է պահպանել իր նվաճած տիտղոսները»,-մեջբերում է Շաբուրովին boxing.de-ն: