Երկու ամիսների ընթացքում կստորագրվի եւս մեկ միջպետական համաձայնագիր, որը վերաբերում է Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով` փաստաթուղթը կորոշի նախագծին թուրքմենական կողմի մասնակցության ավելի կոնկրետ ձեւերը: Ինչպես հայտնի է, նախագիծը նախ եւ առաջ նախատեսում է Իրանի տարածքով թուրքմենական գազի ներմուծումը Հայաստան: Իրան-Հայաստան Գազամուղի շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարվա վերջին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: