Արդեն վաճառքում են Աշխարհի Գավաթի նախընտրական փուլի Հայաստան – Բելգիա ազգային հավաքականների հանդիպման տոմսերը:
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում եւ կսկսվի երեւանյան ժամանակով 21:00-ին:
Տոմսերի արժեքն է`
– հարավային եւ հյուսիսային տրիբունաներ` 1500 դրամ
– արեւելյան տրիբունա` 3000 դրամ
– արեւմտյան տրիբունա` 5000 դրամ