«Հայկական հարցի» եւ Հայաստանի վրա մաստագիտացող ավելի քան 100 թուրք պատմաբաններ կմասնակցեն ապրիլի 20-21-ը Անակարայում կայանալիք համաժողովին, որը կանցկացվի Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերի հովանավորությամբ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, համաժողովի մասնակիցները հանդես կգան «Հայկական հարցի» «պատմական, իրավական, կրոնական, մշակութային, հոգեբանական, միջազգային եւ ահաբեկչական» բաղադրյալների մասին զեկույցներով: Համաժողովի աշխատանքի ավարտին նրա մասնակիցները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: