Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի դիսցիպլինարային կոմիտեի որոշմամբ երեւանյան «Բանանցի» կիսապաշտպան եւ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանը «Բանանց» – «Ուլիս» հանդիպման ժամանակ թիմակիցներին վիրավորելու համար զրկվել է 2 հետագա հանդիպումներին մասնակցելու իրավունքից: Իսկ «Բանանցը» տուգանվել է 100 000 դրամի չափով:
Մխիթարյանը իրանական «Ռախախանից», որտեղ հանդես էր գալիս 2007-2009թթ., «Բանանց» տեղափոխվեց ընթացիկ տարվա հունիսին:
36-ամյա կիսապաշտպանի գործարքի ժամկետը սպառվել է եւ նա կրկին իրան է մեկնելու, որտեղ հանդես կգա «Կավե» ակումբի կազմում: Իրանում առաջնությունը մեկնարկում է սեպտեմբերի 23-ին, ուստի Մխիթարյանն այնտեղ կմեկնի սեպտեմբերի կեսերին, իսկ մինչ այդ կարող էր շարունակել ելույթները իր ներկայիս ակումբի կազմում, սակայն զրկվեց այդ հնարավորությունից: