Հայ բռցնքամարտիկներ Հովհաննես Դանիելյանը (48կգ ք/կ), Ազատ Հովհաննիսյանը (57կգ) եւ Անդրանիկ Հակոբյանը (75կգ) անցել են Միլանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: Ի տարբերություն Դանիելյանի, որը քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց սեպտեմբերի 7-ին, հաղթելով հարավաֆրիկացի Լեբոգանգ Պիլանին, Հովհաննիսյանն ու Հակոբյանը կարողացան դա անել մեկ օր անց:
Այսպիսով, եզրափակչի 1/8-ում Ազատ Հովհաննիսյանը հաղթեց իտալացի Ալեսսիո Դի Սավինիոյին 14:7 հաշվով, իսկ Անդրանիկ Հակոբյանը` իռլանդացի Դարրեն Օ’Նիլին 7:3 հաշվով:
Քառորոդ եզրափակչում Հովհաննիսյանի մրցակիցը կլինի մեքսիկացի Օսկար Վալդեսը, Հակոբյանը ուժերը կչափի մոլդավացի Վիկտոր Կոտյուժանսկու հետ, իսկ Հովհաննես Դանիելյանը ռինգում կհանդիպի Մոնղոլիայի ներկայացուցիչ Սերդամբա Պուրեվդորժի հետ: Քառորդ եզրափակչի բոլոր մենամարտերը տեղի կունենան սեպտեմբերի 9-ին: