AM
15 April 2002 - 18:18 AMT

ՄԱՀԱՑԵԼ Է ՆՅՈՒ-ՅՈՐՔՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈԻԹՅԱՆ ՓՈՐՁ ԳՈՐԾԱԾ 24-ԱՄՅԱ ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ

Մահացել է 24-ամյա Արսեն Ղազարյանը, որը ապրիլի 5-ին ինքնասպանության փորձ էր կատարելՆյու-Յորքի Սուրբ Պատրիկի տաճարում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նրա հրազենային վնասվածքը բժիշկները գնահատել էին որպես «կյանքի հետ անհամատեղելի»: Ղազարյանի մահառաջի գրության մեջ ասվում էր, որ նա կցանկանար հողարկված լինել հայկական գերեզմանում: Արսեն Ղազարյանը Հայաստանից ԱՄՆ էր տեղեփոխվել 7 տարի առաջ եւ աշխատուն էր Chase Manhattan Bank-ում: Ապրիլի 5-ին նա եկել էր Սուրբ Պատրիկի տաճար եւ ասել քահանային, որ դեպրեսիայի մեջ է գտնվում եւ այլեւս չի ցանկանում ապրել, որից հետո կրակել էր իր գլխին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: