Երեկ ԱՄՆ Կոլորադո նահանգի Ժողովրդական ներկայացուցիչների պալատը – Սենատը համատեղ բանաձեւ են ընդունել, որով ճանաչել են 1915թ. Օսմանյան Թորքիայում կատարված Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթում ասվում է, որ 1915թ. իրադարձությունները եղել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որին զոհ է գնացել 1.5 միլիոն հայ: Հարցի քննարկման ընթացքում ընթերցվել են հատվածներ այդ տարիներին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Մորգենթաուի նոթերից Հայոց ցեղասպանության մասին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: