ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի առեւտրի գծով ենթակոմիտեն սկսել է լսումները Հայաստանի եւ ԱՊՀ եւս ութ պետությունների այն ցուցակից հանելու վերաբերյալ, որոնց վրա տարածվում է Ջեքսոն-Վենիկի ուղղումը: 1947 թվականին ընդունված` ուղղումը նախատեսում է պատժամիջոցների կիրառում(առեւտրի սահմանափակում) այն երկրների նկատմամբ, որտեղ, պաշտոնական Վաշինգտոնի կարծիքով, ճնշվում են մարդու իրավունքները: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, պատժամիջոցների կիրառումը տարածվեց ԱՊՀ բոլոր երկրների վրա: Անցյալ տարի այդ երկրների ցուցակից դուրս բերվեցին Ղրղզստանը եւ Վրաստանը: Ինչպես հայտարարել է լսումների ընթացքում իրավապաշտպան Թոմ Լանթոսը, «ուղղումը կատարել է իր դերը խորհրդային ռեժիմի կողմից հաստատված «երկաթե վարագույրի» փլուզման գործում»: Սակայն, նրա խոոսքերով, «սառը պատերազմի» ավարտից հետո, այն կորցրել է իր իմաստը: Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրներից պատժամիջոցների կասեցման նախաձեռնությամբ հանդես էր եկել Ջորջ Բուշը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: