Այսօր Միլանում բռնցքամարտի աշխարհի առաջնությանը հայ բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը (մինչեւ 48 կգ.ք/կ), անցավ եզրափակիչ, հաղթելով հարավկորեացի Ջոն Խուն Շինին` 9:1 հաշվով:
Հայրապետյանը դարձավ Ռուսաստանի առաջին ներկայացուցիչը, որը դուրս եկավ եզրափակիչ:
Եզրափակչում Դավիթ Հայրապետյանը կմրցի Հովհաննես Դանիելյանին քառորդ եզրափակչում հաղթած մոնղոլ Սերդամբայ Պուրեվդորժի հետ, որը կիսաեզրափակչում հաղթեց չինացի Լի Ցզյաչժաոին: