Ավարտվել է Երեւանի քաղաքապետի պաշտոնական այցը Մարսել: Ռոբերտ Նազարյանը եւ նրան ուղեկցող անձինք այցելել են Ֆրանսիայի երկրորդ քաղաք Մարսել քաղաքապետ, Սենատի նախագահի տեղակալ Ժան-Կլոդ Գոպենի հրավերով: Ֆրանսիայում անցկացված բանակցությունների արդյունքում ճշտվել են Մարսելի քաղաքապետի անցյալ տարի Երեւան կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախագծերից ամենածավալունը, որ նախատեսում է իրականցնել ընդհանուր ուժերով` Երեւանում տեխնոպարկի ստեղծումն է: Հայ հյուրերի` Մարսելում գտնվելու ընթացքում բացվել է «Ճանաչիր Հայաստանը» ցուցահանդեսը: Ռոբերտ Նազարյանը հանդիպել է քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել է հայկական եկեղեցի եւ ծաղկեպսակ է դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: