Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը, որն ուսումնամարզական հավաքի է Մինսկում, սեպտեմբերի 19-ին կմեկնի Մոսկվա, որտեղից կմեկնի Դանիա, մասնակցելու համար ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը: Առաջնությունը կանցնի սեպտեմբերի 21-27-ը Հերնինգ քաղաքում: Ազատ ոճի մարզիկները հանդես կգան սեպտեմբերի 21-23-ին: Իսկ սեպտեմբերի 20-ին տեղի կունենա կշռման արարողությունը:
Ազատ ոճի աշխարհի առաջնությունում ՀՀ հավաքականը, գլխավոր մարզիչ Արաիկ Բաղդատյանի ղեկավարությամբ, կազմված կլինի 7 մարզիկներից:
Հիշեցնենք, որ ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Վիլնյուսում ապրիլին կայացած Եվրոպայի առաջնությունից բերեց 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:
ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը.
Միհրան Ջաբուրյան-55 կգ ք/կ
Արթուր Առաքելյան-60 կգ
Ժիրայր Հովհաննիսյան-66 կգ (2009թ. աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր)
Սուրեն Մարկոսյան-74 կգ
Հարություն Ենոքյան-84 կգ
Էդգար Ենոքյան-96 կգ (2009թ. Աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր)
Ռուսլան Բասիեւ-120 կգ (2009թ. Եվրոպայի փոխչեմպիոն):