Հայտնի լրագրող, Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիայի նախագահ Վլադիմիր Պոզները իր համերաշխությունն է հայտնել «Ա1+» հեռուստաընկերության աշխատակազմին, որը զրկվել է, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում զրկվեց 37-րդ դեցիմետրային հաճախականության վրա հեռարձակման իրավունքից: «Ա1+» ընկերության իր գործընկերներին հասցեագրված նամակում Պոզները նշել է, որ հետեւում է Ազգային հանձնաժողովի որոշման շուրջ իրավիճակի զարգացմանը` պարբերաբար աչքի անցկացնելով հեռուստաընկերության նորությունների սայթը: «Այն դեպքում, եթե այդ պատմությունը անբարեհաջող վախճան ունենա, ես կքննարկեմ իմ հեղինակային ծրագրում «Ա1+» հեռուստաընկերությանը եթեր տրամադրելու մասին հնարավորությունը»,- գրում է Պոզները:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: