AM
21 September 2009 - 13:20 AMT

Միխայել Կոլդ. Ես գոհ եմ հաշվից, չնայած, որ այն կարող էր ավելի խոշոր լինել

Ֆինլանդիայի կանանց ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Միխայել Կոլդը մեկնաբանել է ԱԱ-2011 նախընտրական փուլի հանդիպումը, որում նրա սաները 0:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեցին հայկական հավաքականին:

«Այսօր դժվար հանդիպում ստացվեց մեզ համար: Հայաստանի հավաքականը պայքարեց ամբողջ հանդիպման ընթացքում եւ միայն մեր թիմի բարձր կարգի շնորհիվ հաջողվեց խփել չորս գնդակ: Ես գոհ եմ հաշվից, չնայած կարող էինք եւս մի քանի անգամ գրավել մրցակցի դարպասը»,- նշել է Կոլդը: