Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանը մեկնաբանել է ԱԱ-2011 նախընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը, որի ժամանակ «Հրազդան» մարզադաշտում նրա սաները Ֆինլանդիայի հավաքականին զիջեցին 0:4 հաշվով:
«Շնորհավորում եմ Ֆինլանդիայի հավաքականին հաղթանակի առթիվ: Շատ ամուր եւ կազմակերպված թիմ է: Մենք, ընդհանուր առմամբ, վատ չխաղացինք, սակայն Ֆինլանդիայի հավաքականը կարգով շատ ավելի բարձր է եւ մեծ առավելություն ուներ հանդիպման ընթացքում: Սա առաջին լուրջ փորձն էր մեր հավաքականի համար եւ հուսով եմ, որ հետագայում մենք ավելի վստահ հանդես կգանք»,- նշել է Ադամյանը: