AM
8 April 2002 - 18:49 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԱՄՑԽԵ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՆԵՐԸ

Օրերս Հայաստանի պատվիրակությունը, աշխատանքային երկօրյա այցով, այցելել է Վրաստանի Սամցխե Ջավախքի մարզի հայաբնակ շրջանները: Պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական Ստեփան Մարգարյանը: Պատվիրակության անդամներին ուղեկցել է Վրաստանում Հայաստանի դեսպան Գեորգի Խոսրոեւը: Բացի տեղական ինքնավար կառույցների ներկայացուցիչների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարության հետ հանդիպումից, հյուրերը բանակցել են նաեւ մարզպետ Թեյմուրազ Մոսիաշվիլու հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: