AM
22 September 2009 - 13:43 AMT

Հայ հեծանվորդները կմասնակցեն Իրանում կայանալիք միջազգային առաջնությանը

Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը` գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ, կմասնակցի «Միլադ Դունոր» միջազգային առաջնությանը, որը կկայանա հոկտեմբերի 3-10 Իրանում:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի Հեծանվասպորտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը, Հայաստանն այդ առաջնությանը կներկայացնեն Գեւորգ Առաքելյանը, Դավիթ Մկրտչյանը, Արման Մելիքյանը եւ Միհրան Ավետիսյանը:

Հայ հեծանվորդները Երեւան կվերադառնան հոկտեմբերի 12-ին: