Հայերը, որոնք ապրում են Իրանում եւ, մասնավորապես, Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգում, քննադատել են Իսրայելի գործողությունները եւ իրենց համերաշխությունը հայտնել պաղեստինցիներին: Թեհրանում անցկացված ցույցին նրանք պահանջել են Իսրայելից դադարեցնել ոտնձգությունը Պաղեստինի դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Թեհրան Թայմս» թերթը, Իրանի հայերը ողջունել են Պաղեստինին աջակցելու պաշտոնական Թեհրանի ջանքերը: Այսպիսով, նրանք ցույց են տվել, որ համակարծիք են Իսրայելի գործողությունները մեղադրող Իրանի իշխանություններին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: