AM
22 September 2009 - 16:26 AMT

Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա հեծանվասպորտի միջազգային մրցաշար «Հույսի կամուրջ» անվանմամբ

Հոկտեմբերի 23-25-ին Հայաստանում տեղի կունենա հեծանվասպորտի միջազգային մրցաշար «Հույսի կամուրջ» անվանումը կրող մայրուղով: Մրցաշարին կմասնակցեն հեծանվորդներ Թուրքիայից, Նիգերիայից, Վրաստանից, Իրանից եւ Հայաստանից: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը, Հայաստանում նման միջոցառում առաջին անգամ է կազմակերպվում, եւ այն կընթանա Ախթալա քաղաքի քաղաքապետարանի հովանու ներքո:

«Հոկտեմբերի 23-ին հեծանվավազք կանցկացվի Ալավերդի-Օձուն, ամսի 24-ին` Ալավերդի-Հաղպատ եւ 25-ին` Ալավերդի-Ախթալա երթուղով: Այդ մրցաշարում ելույթ կունենան մինչեւ 23 տարեկան մարզիկներ: Հայաստանի կողմից ելույթ կունենա հեծանվորդների երկու թիմ: Հույս ունեմ, որ ամեն ինչ պատշաճ մակարդակով տեղի կունենա», – ասել է Գրիգորյանը: