AM
23 Սեպտեմբեր 2009 - 06:26 AMT

Առաջին անգամ միջազգային ասպարեզում Հայաստանը կներկայացնի գեղասահորդն ԱՄՆ-ից

Սեպտեմբերի 23-26-ը ամենահարավային առողջարանային Օբերդորֆ գերմանական քաղաքում 41-րդ անգամ կանցկացվի «Նեբելնհորն Թրոֆի» ավանդական միջազգային մրցաշարը: Այս տարի մրցումներն ունեն որակավորման մրցաշարի կարգավիճակ Վանկուվերում 2010թ. Օլիմպիական խաղերի ընտրության համար:
Ինչպես հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը, ՕԽ խաղարկվում է 6 տեղ տղամարդկանց եւ կանանց մենախաղի մրցումների համար, 4 տեղ զույգերի, 5 տեղ պարի համար:

Հայաստանը նույնպես այդ մրցաշարին մասնակցելու հայտ է ներկայացրել: Այս անգամ առաջին անգամ սառույցի վրա դուրս կգա ամերիկահայ գեղասահորդ – մենասահորդ Պիեր Բալյանը: Կանացի մենախաղի մրցաշարի մասնակիցն է Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անի Վարդանյանը: Գեղամ Վարդանյանը այս անգամ կլինի պահեստային:

Հիշեցնենք, որ Բալյանը դեռ անցյալ տարվանից ցանկություն հայտնեց ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում, եւ որոշված էր մարտ ամսին Լոս Անջելոսում կայացած աշխարհի առաջնությանը նրան ներկայացնել, սակայն Բալյանի Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցը ձգձգվեց:

Պիեր Բալյանը ԱՄՆ-ի պատանեկան առաջնությունում գրավեց 8-րդ տեղը, իսկ մեծահասակների առաջնությանը`18-րդ տեղը: Նա մարզվում էր լեգենդար Իրինա Ռոդնինայի եւ մարզիչ Ալեքսեյ Միշինի մոտ: Նա արդեն 25 տարեկան է: Սովորաբար գեղասահորդներն իրենց կարիերան ավարտում են 25-27 տարեկանում: Սակայն նա դեռ 1-2 տարի կկարողանա Հայաստանը ներկայացնել:

Անին եւ Գեղամը պատրաստվում էին Լոս Անջելեսի վարկանիշային մրցումներին հայտնի մարզիչ Րաֆաել Հարությունյանի ղեկավարությամբ (աշխարհի հնգակի չեմպիոնուհի Միշել Կվանի վերջին մարզիչն է):
Այդ մրցախաղին մասնակցելու համար ներկայացվել են ռեկորդային քանակի հայտեր: Ամեն երկրից կարող է մասնակցել միայն մեկ մարզիկ: Բացառություն արվեց միայն մրցախաղի տերերի ` Գերմանիայի ներկայացուցիչների համար: