AM
23 September 2009 - 12:00 AMT

Հայաստանի Սուպերգավաթի համար «Արարատի» եւ «Փյունիկի» հանդիպումը կսպասարկի Կարեն Նալբանդյանը

Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթի «Արարատի» եւ «Փյունիկի» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Կարեն Նալբանդյանը: Եզրագծերին նրա օգնականները կլինեն Արշակ Կնյազյանը եւ Էրիկ Արեւշատյանը: Պահեստային մրցավար է լինելու Տիգրան Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ Հայաստան-2008 գավաթի դափնեկիր «Արարատը» եւ Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» սեպտեմբերի 24-ին «Հանրապետական» մարզադաշտում կպարզեն Հայաստանի Սուպերգավաթակրին: Հանդիպումը կմեկնարկի երեւանյան ժամանակով 20:00-ին: