Այս տարվա ամռանը պաշտոնական այցով Երեւան կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարար, երկրի նախկին վարչապետ Անդրեաս Պապանդրեուն: Այցի ընթացքում այլ թեմաների հետ մեկտեղ նախատեսվում է քննարկել Հայաստանի եւ Եվրամիության մերձեցմանը նպաստելու Աթենքի հնարավորությունների հետ կապված հարցեր: Հիշեցնենք, որ 2003 թվականի առաջին կիսամյակում Հունաստանը պետք նախագահի Եվրամիությունում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: