Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 15-րդ կարգի ,Inventichess-2009ե շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ փուլում, որն անց է կացվել բելգիական Անտվերպեն քաղաքում, խաղաղության դաշն է կնքել բելգիացի գրոսմայստեր Բարթ Միհելսոնի հետ: Սարգսյանի համար մրցաշարում դա չորրորդ ոչ ոքին էր:
8-րդ փուլում հաջող խաղաց Կրիշնան Սասիկիրան եւ Յան Թիմանը` հաղթելով Անտոանետա Ստեֆանովային եւ համապատասխանաբար Դեյվիդ Հաուելին: Բոլոր մյուս պարտիաներն ունեցել են խաղաղ ելք:
Մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Էմիլ Սուտովսկին, ով 8 փուլում հավաքել է 6 միավոր: Նրա ամենամոտ հակառակորդ Էտյեն Բարկոն կես միավորով դեռ ետ է մնում: Սարգսյանն ակտիվում ունենալով 4 միավոր` Մուզիչուկի, Սոչկոյի, Ստեֆանովայի եւ Թիմանի հետ կիսում է մրցաշարային աղյուսակի 4-8-րդ տեղերը:
9-րդ եզրափակիչ փուլում Գաբրիել Սարգսյանը հանդիպել է Սլովենիայի ներկայացուցչուհի Անա Մուզիչուկի հետ, իսկ մրցաշարի առաջնորդ Սուտովսկին ուժերը չափել է բուլղարացի շախմատիստուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ:
8-րդ փուլի արդյունքները.
Անտոանետա Ստեֆանովա (Բուլղարիա) – Կրիշնան Սասիկիրան (Հնդկաստան) – 0:1
Յան Թիման (Հոլանդիա) – Դեյվիդ Հաուել (Անգլիա) – 1:0
Բարթ Միհելս (Բելգիա) – Գաբրիել Սարգսյան (Հայաստան) – 0.5:0.5
Անա Մուզիչուկ (Սլովենիա) – Բարտոշ Սոչկո (Լեհաստան) – 0.5:0.5
Էտյեն Բակրո (Ֆրանսիա) – Էմիլ Սուտովսկի (Իսրայել) – 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 8 փուլից հետո` Սուտովսկի – 6; Բակրո – 5.5; Սասիկիրան – 5; Ստեֆանովա, Մուզիչուկ, Սոչկո, Թիման – 4; Միհելս 2.5; Հաուել – 1: